Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԵՆՈՔԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.03928ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Լիպարիտ Էդիկի Մկրտումյանը՝ ծնված 10.09.1976թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 7559/ և դիմել հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ 25.03.1991թ. տեխնիկական անձնագրի կազմում է 0.05հա, /ծածկագիր 11-028-0033-0002/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.03928հա, որի վրա առկա է 1983-1999թ.թ կառուցված 265.6քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական և սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 265.6քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով պահանջներով.

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ. 

1. Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Լիպարիտ Էդիկի Մկրտումյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.03928հա մակերեսով և 11-028-0033-0002 ծածկագրով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2 Վերականգնել քաղաքացի Լիպարիտ Էդիկի Մկրտումյանի սեփականության իրավունքը՝ Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03928հա հողամասի և ընհանուր՝ 265.6քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-028-0018-0009/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03928հա հողամասին և 265.6քմ ներքին մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան, Ենոքավան 5-րդ փողոց 2-րդ փակուղի 2/1 բնակելի տուն:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

 

 

 

 

 

 

                                       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                                    ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner