Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 նոյեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԼՈՒՍԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.12171ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, ,,Տելեկոմ Արմենիա,, փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.12171հա մակերեսով հողամասը , համաձայն թիվ 23122024-11-0045 վկայականի և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, համարվում է գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամաս: ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 22.10.2025թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-034-0104-0153 ծածկագրով 0.12171հա մակերեսով հողամասը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 352 դրական եզրակացությունը: Հողամասը չի խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա արաշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 352 դրական եզրակացությունը, Իջևան համայնքի ավագանու  31.10.2025թ. թիվ 10 նիստի թիվ 138 որոշումը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ.  ,,ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի  մարզ,  Իջևան  համայնք,  Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և ,,Տելեկոմ Արմենիա,, փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.12171հա   մակերեսով և 11-034-0101-0153 ծածկագրով հողամասը հանել  գյուղատնտեսական  նպատակային  նշանակության վարելահող գործառնական նշանակության հողերի կազմից և դասել էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության հողերի շարքին:

2. Տավուշի մարզի Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և ,,Տելեկոմ Արմենիա,, փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.12171հա մակերեսով և 11-034-0104-0153 ծածկագրով  հողամասին տալ   հետևյալ    հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Լուսաձոր, թիվ 4:

3.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Լուսաձոր,  թիվ 4 հասցեում գտնվող հողամասը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 16-րդ գոտում, որում  1քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 514.8 /հինգ հարյուր տասնչորս դրամ ութ լումա/ ՀՀ  դրամ, ուստի առաջարկել   ,,Տելեկոմ Արմենիա,, փակ բաժնետիրական ընկերությանը,   համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  2-րդ  հոդվածի  18-րդ  կետի, ա/ ենթակետի՝ ուղղակի  վաճառքով  գնել  0.12171հա   մակերեսով  հողամասը՝  1քմ  514.8/հինգ հարյուր տասնչորս դրամ ութ լումա/ ՀՀ  դրամ   կադաստրային  արժեքով 626564/վեց հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր վաթսունչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner