Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գառնիկ Գրիգորի Սիմոնյանը՝ ծնված 16.05.1965թ., որ համաձայն Տավուշի մարզի Սևքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Սևքար գյուղում, բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.05հա մակերեսով հողամաս /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 5443 , կազմված 22.09.2023թ./: Չափագրումից պարզվել է հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.05833հա, որի վրա առկա է 1930թ. կառուցված 75.01քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հատկացված 0.05հա և 0.00833հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-058-0059-0002/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,05833հա մակերեսով հողամասը 75.01քմ մակերեսով բնակելի տունը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Գառնիկ Գրիգորի Սիմոնյանին պատկանող 0.05833հա մակերեսով հողամասի սահմանները, /ծածկագիր 11-058-0059-0002/:
2.Վերականգնել, քաղաքացի Գառնիկ Գրիգորի Սիմոնյանի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող փաստացի օգտագործվող 0.05833հա մակերեսով հողամասի և 1930թ. կառուցված 75.01քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-058-0059-0002/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:
3. Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացի Գառնիկ Գրիգորի Սիմոնյանին պատկանող 0.05833հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և բնակելի տանը /ծածկագիր 11-058-0059-0002/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար 19-րդ փողոց, թիվ 13 բնակելի տուն:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: