Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.38932 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1830-Ն որոշման և Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-057-0229-0023 ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային, այլ գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.38932 հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով .
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական նշանակության այլ /դաշտային ճանապարհ/ գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-057-0229-0023/, գյուղատնտեսական գործունեության նպատակով, առանձնացնել 0.38932 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 0.38932 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-057-0229-0023/: