Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Թոռնիկ Իսրայելի Սահակյանը՝ ծնված 21.04.1959թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 2775, կազմված 18.04.2024թ.,գ/մ թիվ 2774, կազված 18/04/2024թ/: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի 03.03.1991թ. թիվ 2 որոշման կազմում է 0.08հա /ծածկագիր 11-058-0077-0010/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.11970հա, ուստի դիմել է օրինական 0.08հա մակերեսով և 0.0397հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.08հա մակերեսով և 0.0397հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960-1992թթ. կառուցված 382,94քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0077-0010/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.11970հա մակերեսով հողամասը և 382,94քմ ներքին մակերեսով բնակելի տունը, որից 78,06քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 34,04քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 9,3 քմ մակերեսով բաց պատշգամբը,88,29քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը, 35,25քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 9,3քմ մակերեսով բաց պատշգամբը, 14,3քմ մակերեսով աստիճանները, 76,41քմ մակերեսով անասնաշենքը, 14,79քմ մակերեսով բաց պատշգամբը, 7,8քմ մակերեսով ջրավազանը, 7քմ մակերեսով մառանը, 8,4քմ մակերեսով մառանը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Թոռնիկ Իսրայելի Սահակյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.11970հա մակերեսով հողամասի, 1960-1992թթ. կառուցված 382,94քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-058-0077-0010/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Քաղաքացի Թոռնիկ Իսրայելի Սահակյանին պատկանող 0.11970հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0077-0010/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 3-րդ փողոց, թիվ 43բնակելի տուն :
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :