Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 94/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2.14119ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Արցախյան փողոց, թիվ 94/1 հասցեում գտնվող վարձակալության իրավունքով ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ,,ՀԿ-ին պատկանող 2.14119հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ կատարել համայնքի սեփականության իրավունքի գրանցում և գործառնական նշանակության փոփոխություն:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով  ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե, Տավուշի  մարզ,  Իջևան համայնք, քաղաք Իջևան Արցախյան փողոց,  թիվ 94/1 հասցեում գտնվող վարձակալության իրավունքով ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ,, ՀԿ-ին տրամադրված, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող 2.14119հա մակերեսով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման կառուցապատման գործառնական նշանակության հողամասի /ծածկագիր 11-001-0224-0117/ նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար: 

2.Տավուշի  մարզ,  Իջևան համայնք, քաղաք Իջևան Արցախյան փողոց,  թիվ 94/1 հասցեում գտնվող  համայնքային սեփականություն հանդիսացող 2.14119հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությանը բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությանից փոխել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

3․ Սույն որոշումն Ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner