Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1407
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2022 թվականի N 1407

15.11.2022Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.11.2022թ. համայնքի ղեկավարի թիվ 1327 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.15.11.2022թ. համայնքի ղեկավարի թիվ 1327 որոշումը կարդալ.

,,ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՎԱՍԻԼՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 43.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՎՈՆ ԳՐԻՇԱՅԻ ՉՈԲԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 87.18ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 43.5քմ մակերեսով հողամասի վրա 2000թ.  քաղաքացի Լևոն Գրիշայի Չոբանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է  87.18քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակ /հաշվառման ծածկագիր 2022mnu9fk/,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 79.49քմ /ծածկագիր 11-001-0016-0043/: ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշման համաձայն շինության զբաղեցրած 43.5քմ մակերեսով  հողամասը համայնքին  է  փոխանցվել,  որպես բնակավայրերի այլ հողեր  գործառնական նշանակության հողամաս, իսկ շինությունը՝ ավտոտնակ /ծածկագիր 11-001-0016-0043/:  Ավտոտնակի զբաղեցրած 43.5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 87.18քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Վասիլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 43.5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Լևոն Գրիշայի Չոբանյանի կողմից ինքնակամ կառուցված 87.18քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0016-0043/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 43.5քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի Լևոն Գրիշայի Չոբանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 87.18քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, որի  ներքին մակերեսը կազմում է 79.49քմ  /ծածկագիր 11-001-0016-0043/:

3.Տավուշի մարզ, Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում գտնվող 43.5քմ մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0016-0043/ հանել բնակավայրերի այլ հողեր հողամասերի շարքից և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին:

4.Իջևան քաղաքի, Վասիլյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 43.5քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Լևոն Գրիշայի Չոբանյանի  կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 87.18քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ   հասցեավորումը.   Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Վասիլյան փողոց, թիվ 18/66:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Վասիլյան փողոց, թիվ18/66   հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում առաջարկել  քաղաքացի Լևոն Գրիշայի Չոբանյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել 43.5քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ  2887.5 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 125607 /հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր յոթ/ ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  87.18քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1673 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 145853 /հարյուր քառասունհինգ հազար ութ հարյուր հիսուներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner