Նկատի ունենալով, որ  «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանորոգումից հետո՝ որպես նվիրաբերություն, Հայ Օգնության ֆոնդից  ստացել է նոր գույք, անհրաժեշտություն է առաջացել առկա՝ օգտագործման համար ոչ պիտանի, գույքը դուրս գրելու, օգտագործման համար պիտանի գույքի մի մասը նվիրաբերելու «Գանձաքարի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ին, գույքի մյուս մասը՝ անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  համայնքի բնակիչներին։ 
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով. Համայնքի ավագանին որոշում է․ 
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝  
1. Հայ Օգնության ֆոնդից ստացված գույքը հաշվառել «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում (հավելված 1): 
2․ Դուրս գրել  «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա օգտագործման համար ոչ պիտանի գույքը (հավելված 2): 
3․ «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա օգտագործման համար պիտանի գույքի մի մասը  նվիրաբերել  «Գանձաքարի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ին (հավելված 3):  
4․ «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա օգտագործման համար պիտանի գույքի մյուս մասը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  համայնքի բնակիչներին (հավելված 4): 
5․ Հաստատել «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» և «Գանձաքարի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ների գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները։ 
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։  |