Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 64
 

Զեկ. ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
,,ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ԵՎ ,,ԳԱՆՁԱՔԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ,, ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ  «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանորոգումից հետո՝ որպես նվիրաբերություն, Հայ Օգնության ֆոնդից  ստացել է նոր գույք, անհրաժեշտություն է առաջացել առկա՝ օգտագործման համար ոչ պիտանի, գույքը դուրս գրելու, օգտագործման համար պիտանի գույքի մի մասը նվիրաբերելու  ,,Գանձաքարի մշակույթի տուն,, ՀՈԱԿ-ին, գույքի մյուս մասը՝ անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  համայնքի բնակիչներին։

Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով.

Համայնքի ավագանին որոշում է 

 Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝

1. Հայ Օգնության ֆոնդից ստացված գույքը հաշվառել «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում (հավելված 1):

2․ Դուրս գրել  «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա օգտագործման համար ոչ պիտանի գույքը (հավելված 2):

3․ «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա օգտագործման համար պիտանի գույքի մի մասը  նվիրաբերել  ,,Գանձաքարի մշակույթի տուն,, ՀՈԱԿ-ին (հավելված 3): 

4․ «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա օգտագործման համար պիտանի գույքի մյուս մասը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  համայնքի բնակիչներին (հավելված 4):

5․Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի մանկապարտեզ» և ,,Գանձաքարի մշակույթի տուն,, ՀՈԱԿ-ների գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner