|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2023 թվականի N 106 |
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ 0.01192ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 29.05.2023թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-021-0520-0144 ծածկագրով և 0.01192հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների ՝կապի հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 139 դրական եզրակացությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական տարածքում ընդգրկված 11-021-0520-0144 ծածկագրով և 0.01192հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների՝ կապի հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |
Կողմ -20 ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(471.06 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|