Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հունիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0․23702ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Կարեն Էդիկի Սարհատյանը, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսահովիտ բնակավայրի վարչական սահմաններում  ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.23702հա, որի վրա առկա է 203․8քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է փաստացի 0.23702հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1987թ. կառուցված 203․8քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-033-0005-0011/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0․23702հա մակերեսով հողամասը և 203․8քմ մակերեսով բնակելի տունը կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման,.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի Կարեն Էդիկի Սարհատյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.23702հա մակերեսով հողամասի, և 203․8քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-033-0005-0011/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Քաղաքացի Կարեն Էդիկի Սարհատյանին պատկանող 0․23702հա մակերես հողամասով /ծածկագիր 11-033-0005-0011/ բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Լուսահովիտ, 1-ին փողոց 25 բնակելի տուն:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner