Իջևանի համայնքի ավագանին նշում է, որ համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը: Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից 2020թ. քաղաքի բյուջեի նախագծի քննարկման արդյունքները և ղեկավարվելով ՀՀ "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացված 2020թ. տարեկան բյուջեի նախագիծը 679411.2 հազար դրամ եկամուտների և 679411.2 հազար դրամ ծախսերի գծով /հավելված 1 և 2/:
Թույլատրել համայքնի ղեկավարին 2020թ բյուջեի մինչև 15% սահմաններում կատարելու հոդվածային փոփոխություններ: |