Համայնքի ղեկավարին են դիմել Լուսաձոր բնակավայրում բնակվող քաղաքացի, որը ցանկանում է մշտական բնակություն հաստատել սահմանամերձ Լուսաձոր բնակավայրում, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս, որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար, սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի թիվ 1 հասցեում գտնվող 0.24հա հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Կարապետ Մուշեղի Պետրոսյանին: