Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2425
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2024 թվականի N 2425

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ,,ԻՋԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ, ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ,, ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, 11-001-0249-0041 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.27921 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, ,,Իջևանի գինու, կոնյակի գործարան,, ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող  հողամասի մակերեսը, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26072021-11-0003 վկայականի  կազմում է 0.27921հա: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26072021-11-0003 վկայականի և  վկայականի հիմք հանդիսացող հողաշինական փաստաթղթերի 0.03806հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0249-0041/, ուստի դիմել են 0.27921հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողերի շարքին դասելու   խնդրանքով:

Հիմք ընդունելով քաղաքացու 01.10.2024 թ. թիվ 5802 մուտքի դիմումը և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու 25.10.2024թ. թիվ 10 նիստի թիվ 127 որոշման  պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման,  ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 42 հոդված,  թիվ 1 կետ, թիվ 1 և թիվ 2 ենթակետերի  դրույթները ՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, ,,Իջևանի գինու, կոնյակի գործարան,, ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.27921հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0249-0041/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության  հողամասի նշանակությունը՝  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողատեսքի փոխելուն:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, ,,Իջևանի գինու, կոնյակի գործարան,, ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.27921հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0249-0041/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, թիվ 46/1 հողամաս:

3.Նախագծային փաստաթղթեր  կազմելու համար տրամադրել  նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner