Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 դեկտեմբերի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ , ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿՈՐՅՈՒՆ ՌՈւԲԵՆԻ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.59334ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ , ՄԻ ՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.59334 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասի սեփականատեր Կորյուն Ռուբենի Վարդապետյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել հողամասը բաժանել երկու մասի և փոփոխել հողամասի մի մասի նպատակային և գործառնական նշանակությունները: 11-013-0310-0071 ծածկագրով 0.59334 հա մակերեսով հողամասից, 0.06հա մակերեսով մասը, ըստ Աչաջուր բնակավայրը ներառող գլխավոր հատակագծի և Տավուշ 2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, համայնքին է փոխանցվել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հաղամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.06հա մակերեսով հողամաս, նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել /ծածկագիր 11-013-0310-0071, վկայական թիվ 17122023-11-0002/:

Հաշվի առնելով վերոնշյալը  և  ղեկավարվելով  ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման և ՀՀ  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Կորյուն Ռուբենի Վարդապետյանին պատկանող 0.59334 հա մակերեսով հողամասից /ծածկագիր 11-013-0310-0071 վկայական  17122013-11-0002/ առանձնացնել 0.06հա մակերեսով հողամաս՝ ըստ հաստատված հատակագծի:

2. Կորյուն Ռուբենի Վարդապետյանին պատկանող 0.06 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակությունից փոխադրել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունն այլ հողատեսքից փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք /ծածկագիր 11-013-0310-0071 վկայական թիվ 17122013-11-0002/:

3.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրում գտնվող Կորյուն Ռուբենի Վարդապետյանին պատկանող առանձնացված 0.06 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր 13 հողամաս:

4.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան  Աչաջուր բնակավայր 13 հողամաս հասցեում գտնվող հողամասը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 15-րդ գոտում, առաջարկել    քաղաքացի  Կորյուն Ռուբենի Վարդապետյանին, համաձայն  ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,,   7-րդ  հոդվածի  8-րդ  կետի,  0.06հա  մակերեսով  հողամասի դիմաց վճարել՝  1քմ  792 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 475200 /չորս հարյուր յոթանասունհինգ հազար երկուհարյուր/ ՀՀ դրամ  ընդհանուր  արժեքով:

5.Հաստատել 11-013-0310-0071 ծածկագրով 0.53334հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, այլ հողեր գործառնական նշանակության սահմանները՝ ըստ ներկայացված հատակագծի:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner