Քաղաքաշինական նպատակներով, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացվել է 0.74617 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0249-0006;-0046/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.74617 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, քաղաքաշինական նպատակով առանձնացնել 0.74617 հա մակերեսով մաս /ծածկագիր 11-001-0249-0006;-0046/, համաձայն հաստատված հատակագծի:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացված 0.74617 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0249-0006;-0046/, տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, թիվ30/1:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: