Համայնքի ղեկավարին է դիմել Սարիբեկ Վազգենի Սարիբեկյանը՝ ծնված 25.05.1972թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով և դիմել հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.1հա, ծածկագիր 11-009-0034-0026/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.12584հա, որի վրա առկա է 1964-1977թ.թ կառուցված 245.42քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական և սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 245.42քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սարիբեկ Վազգենի Սարիբեկյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.12584հա մակերեսով և 11-009-0034-0026 ծածկագրով հողամասի սահմանները:
2 Վերականգնել քաղաքացի Սարիբեկ Վազգենի Սարիբեկյանի սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.12584հա հողամասի և 245.42քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-009-0034-0026/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.12584հա հողամասին և 245.42քմ ներքին մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան, Այգեհովիտ 41-րդ փողոց 2-րդ փակուղի 2 բնակելի տուն:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: