Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 սեպտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.12584ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Սարիբեկ Վազգենի Սարիբեկյանը՝ ծնված 25.05.1972թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով և դիմել հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ  քաղվածքի կազմում է 0.1հա, ծածկագիր 11-009-0034-0026/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.12584հա, որի վրա առկա է 1964-1977թ.թ կառուցված 245.42քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված օրինական  և սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 245.42քմ ներքին մակերեսով բնակելի տան  քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան  համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սարիբեկ Վազգենի Սարիբեկյանին  պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.12584հա մակերեսով և 11-009-0034-0026 ծածկագրով հողամասի սահմանները:

2 Վերականգնել քաղաքացի Սարիբեկ Վազգենի Սարիբեկյանի սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.12584հա հողամասի և 245.42քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ  /ծածկագիր 11-009-0034-0026/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3. Տավուշի մարզի Իջևան  համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.12584հա հողամասին և 245.42քմ ներքին մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան, Այգեհովիտ 41-րդ փողոց 2-րդ փակուղի 2 բնակելի տուն:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner