Այսօր: Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 մայիսի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑ 101/81 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 11-001-0110-0049 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.04ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել քաղաքաշինական նպատակներով   Իջևան համայնքի Իջևան  քաղաքի Բլբուլյան փողոց 101/81 հասցեում գտնվող և վարձակալության իրավունքով  Արամ Ցոլակի Նազինյանին պատկանող 0.04հա մակերեսով հողամաս առանձնացնելու և պետական գրանցում կատարելու:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0.04 հա մակերեսով հողամասը  հանդիսանում է Իջևան համայնքին  փոխանցված բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0111-0001/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.04հա մակերեսով հողամաս և  գործառնական նշանակությունը փոխել :

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.11-001-0110-0049 ծածկագրով 0.04հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատումից փոխադրել բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի շարքին:

2.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում  առանձնացնել բնակավայրերի նպատակային, ընդհանուր դգտագործման գործառնական նշանակության 0.04 հա հողամաս՝  համաձայն հաստատված հատակագծի:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner