Իջևան համայնքի ղեկավարը նշում է, որ ՀՀ կառավարության 2023 թ․ հուլիսի 13-ի թիվ 1181-Ն որոշմամբ հատկացված միջոցներից 1418,5 հազար դրամ է տրամադրել Իջևանի համայնքապետարանին՝ արտադպրոցական հաստատություններում դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում ընթացիկ տարում ատեստավորված մանկավարժներին լրավճար վճարելու նպատակով։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
Տալ հավանություն՝ Իջևան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեն ավելացնել 1418,5 հազ․ ՀՀ դրամով։ Եկամուտը նախատեսել որպես պետական դրամաշնորհ։ Ծախսը նախատեսել 09․05․01 հատվածի 4511 հոդվածով։ |