Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Նաիրա Ոսկանյանը, վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու իրականացնելու նպատակով իրեն հատկացված, Իջևան քաղաքի գտնվող 1338,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 1484, կնքված՝ 02.08.2005թ., վկայական թիվ 0016285/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքում գտնվող 1338,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ քաղաքացի՝ Նաիրա Ոսկանյանի վարձակալության իրավունքը /վարձակալության պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 1484, կնքված՝ 02.08.2005թ., վկայական թիվ 0016285/ օտարելուն: