Նկատի ունենալով, որ Իջևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու և կազմում փոփոխություններ կատարելու մասին որոշումներն ընդունվել են ՀՀ կառավարության 2011թ․ փետրվարի 24-ի 164-Ն և 2016թ․ հունիսի 2-ի 631-Ն որոշումների հիման վրա, որոնք հակասում են ՀՀ «Ընտանեկան օրենսգրքի» 109-րդ հոդվածի 2-րդ մասին, ղեկավարվելով ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․
Համայնքի ավագանին որոշում է․
1․Ուժը կորցրած ճանաչել՝ Իջևան համայնքի ավագանու Իջևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու և կազմում փոփոխություններ կատարելու մասին 2022թ․ փետրվարի 11-ի համար 20, 2022թ․ մարտի 25-ի համար 26, 2022թ․ ապրիլի 29-ի համար 82, 2022թ․ հոկտեմբերի 14-ի համար 159 և 2024թ․ սեպտեմբերի 27-ի համար 108 որոշումները։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |