Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ 92/2 հասցեում գտնվող քաղաքացի Բագրատ Միկիտի Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող 0.48906հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-001-0224-0063, վկայական թիվ 01122023-11-0038/ 12.12.2023թ. պետականորեն հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 139.2քմ արտաքին մակերեսով արտադրամաս՝ ծածկագիր 2023WGXTRL, որի ներքին մակերեսը կազմում է 123.21քմ, որից 2007թ. կառուցված արտադրամաս՝ 118.91քմ ներքին մակերեսով, արտադրամասի բաց պատշգամբ՝ 4.30քմ ներքին մակերեսով, ուստի քաղաքացին դիմել է շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: 2007թ. ինքնակամ կերպով կառուցված 139.2քմ արտաքին մակերեսով արտադրամասը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չի դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 13 կետի, ա/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել օրինական՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք , Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ 92/2 հասցեում գտնվող քաղաքացի Բագրատ Միկիտի Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող 0.48906հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում / ծածկագիր 11-001-0224-0063, վկայական թիվ 01122023-11-0038/ կառուցված 139.2քմ արտաքին մակերեսով արտադրամասը, որի ներքին մակերեսը կազմում է 123.21քմ, որից 2007թ. կառուցված արտադրամաս՝ 118.91քմ ներքին մակերեսով, արտադրամասի բաց պատշգամբ՝ 4.30քմ ներքին մակերեսով:
2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ 92/2 հասցեում գտնվող 0.48906հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-001-0224-0063, վկայական թիվ 01122023-11-0038/ կառուցված 139.2քմ արտաքին մակերեսով արտադրամասի շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում՝ պարտավորեցնել, քաղաքացի Բագրատ Միկիտի Սարիբեկյանին Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1003.8 /մեկ հազար երեք դրամ ութ լումա/ ՀՀ դրամ վճարի չափով 139.2քմ արտաքին մակերեսով արտադրամասի դիմաց՝ 139729 /հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր քսանինը/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:
3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: