Համայնքի ղեկավարին է դիմել Թերեզա Ժորիկի Ղարագեդյանը՝ ծնված 20.10.1957թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով/ժառանգության վկայագիր 5514,23.07.2024թ./և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.09հա ծածկագիր 11-009-0027-0007/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.16224հա, որի վրա առկա է 1985թ կառուցված 90.14քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.09 հա մակերեսով ,0.07224հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 90.14քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Թերեզա Ժորիկի Ղարագեդյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.16224ա մակերեսով և 11-009-0027-0007 ծածկագրով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:
2.Վերականգնել քաղաքացի Թերեզա Ժորիկի Ղարագեդյանի սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.16224ա մակերեսով հողամասի և 90.14քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-009-0027-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Թերեզա Ժորիկի Ղարագեդյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.16224ա մակերեսով և 11-009-0027-0007 ծածկագրով հողամասին տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Այգեհովիտ 1-ին փողոց 12-րդ նրբանցք թիվ 4 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: