Համայնքի ղեկավարին է դիմել Անահիտ Համիկի Ալավերդյանը՝ ծնված 04.04.1966թ. և Տիգրան Սերյոժայի Ջանվելյանը՝ ծնված 22.10.1990թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով իր սեփականություն հանդիսացող բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.08744հա, /ծածկագիր 11-009-0058-0023/, որի վրա առկա է 1972-1975թ.թ. կառուցված 137.43քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի 0.08744հա հողամասի և 137.43քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացիներ Անահիտ Համիկի Ալավերդյանի, Տիգրան Սերյոժայի Ջանվելյանի սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.08744 հա մակերեսով հողամասի և ընդհանուր՝ 137,43քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-009-0058-0023/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
2. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-009-0058-0023 ծածկագրով 0.08744 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորում. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայր, 34-րդ փողոց, 2-րդ փակուղի 11 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: