ՀՀ Կառավարության 12.06.2025թ-ի թիվ 780-Լ որոշմամբ հաստատված «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիականացման համակարգերի ներդրման » փորձնական երկրորդ ծրագրի շրջանակներում /Իջևան համայնքի Խաշթառակ, Բերքաբեր, Կիրանց, Ծաղկավան բնակավայրեր/ գնահատման և նախագծման ծառայությունների կատարման համարտրամադրվելու է 38 040 000 /երեսունութ միլիոն քառասուն հազար / ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով․
Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն Իջևան համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել փոփոխություն․
- եկամտային մասը ավելացնել՝ Այլ եկամուտներ` 38 040 000 դրամ, դաս՝ 37-09-00, - ծախսային մասի 04-02-07 դասում ավելացնել՝ 38 040 000 դրամ հոդված՝ 4729՝ այլ վճարներ բյուջեից:
Հանձնարարել ֆինանսական բաժնին կատարել համապատասխան փոփոխությունները: |