Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գագիկ Սեյրանի Դավթյանը, որ Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող / ծածկագիր 11-001-0229-0003/ 0.55100հա մակերեսով հողամասի չափագրման աշխատանքներ իրականացնելու ընթացքում, ,, ՍԿԶԲՆԱԿԵՏ,, ՍՊԸ-ի կողմից կատարվել է 11-001-0229-0003 ծածկագրով հողամասի չափագրում, որից պարզվել է, որ վերոնշյալ հողամասը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության, նշված հողամասը տեղադրված չէ և փաստացի հողամասի գծապատկերը չի համապատասխանում վկայականում առկա գծապատկերին, ուստի դիմել է կատարել քարտեզի ուղղման և սահմանների ճշտման խնդրանքով: Խնդրում ենք հիմք ընդունել նոր ուղարկված հատակագիծն իր էլեկտրոնային տարբերակով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի որոշման պահանջներով և ,, ԳՍԲ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ քաղաքացի Գագիկ Սեյրանի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող օրինական 0.55100հա մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի/ ծածկագիր 11-001-0229-0003/: