Այգեհովիտ համայնքի բնակիչ Աբրահամ Սամվելի Ալավերդյանին պատկանող Տավուշի մարզ, Այգեհովիտ գյուղում գտնվող /ծածկագիր 11-009-0373-0183/ 1․37169 հա մակերեսով հողամասի փաստացի չափագրումից պարզվել է, որ կադաստրային քարտեզում ծածկագիր/11-009-0373-0183, վկայական 05032024-11-0022/ հողամասը սխալ է տեղադրված, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել սահմանների ճշտում:
Հաշվի առնելով վերոնշյալը և որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Իջևան համայքի Այգեհովիտ գյուղում գտնվող 1․37169հա մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի/ ծածկագիր 11-009-0373-0183/:
2.Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: