Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.11532 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Գարիկ Իլյազի Քարտաշյանը՝ ծնված 07.04.1965 թ.,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում  սեփականության իրավունքով իրեն պատկանող  բնակելի տան և օժանդակ շինությունների՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ Աչաջուր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 07.03.1991թ. թիվ 3 որոշման կազմում է 0.15 հա /ծածկագիր 11-013-0099-0008/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.11532 հա, ուստի դիմել է օրինական 0.11532 հա մակերեսով և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված օրինական 0.11532 հա մակերեսով և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 289.65 քմ բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1 Վերականգնել քաղաքացի Գարիկ Իլյազի Քարտաշյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, 0.11532 հա հողամասի, 289.65 քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 89.8.94 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 43.99 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 7.93 քմ մակերեսով աստիճանի, 101.27 քմ մակերեսով 2-րդ հարկի, 32.34 քմ մակերեսով 2-րդ հարկի բաց պատշգամբի, 8.42 քմ մակերեսով կաթսայատան, 6.80 քմ  մակերեսով խոհանոցի նկատմամբ  /ծածկագիր 11-013-0099-0008/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3.Քաղաքացի  Գարիկ Իլյազի Քարտաշյանին պատկանող 0.11532 հա մակերես հողամասով /ծածկագիր 11-013-0099-0008/ բնակելի տանը և օժանդակ շինություններին տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր 3-րդ փողոց, 7-րդ փակուղի, թիվ 1 բնակելի տուն:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հարություն Քարտաշյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner