| Համայնքի ղեկավարին է դիմել ,,ԷՅԹԻ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ն, որին պատկանում ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի  ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ընդերքօգտագործման իրավունքը՝ ԵՀԹ29/316 ու Պ-316: Գործող օրենսդրության համաձայն, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից 6,924հա մակերեսով տարածքը  հատկացվել է ընկերությանը՝ կնքելով հողի սերվիտուտի պայմանագիր մեկ տարի ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ,, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար:  Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.  1. Տալ հավանություն,  ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար՝ 6,924հա մակերեսով տարածք  ,,ԷՅԹԻ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ին հատկացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ երկարաձգելով  հողի սերվիտուտի պայմանագիր մինչև 23.03.2024թ., հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ: |