Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 նոյեմբերի 2025 թ.

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաքացի Նվեր Վահրամի Մանուկյանը, հանդիսանալով  գույքահարկի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի  հիմքով Իջևանի համայանքապետարանի աշխատակազմում  03․11․2025թ հարուցվել է վարչական վարույթ՝  գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։
«Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական  հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

        Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
   Համաձայն՝ Իջևանի համայնքապետարանի Ֆինանսատնտեսական,հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրամադրված տեղեկատվության,ՀՀ Հարկային օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված գույքահարկի հարկով հարկվող օբյեկտ համարվող ավտոմոբիլային փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Նվեր Վահրամի Մանուկյանի սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ։
    Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 543․501 /Հինգ հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր մեկ/ ՀՀ դրամ, ինչը 2019-2025թթ ընկած ժամանակահատվածում չի վճարվել, որից ապառք՝ 435․367/Չորս հարյուր երեսունհինգ հազար երեք հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 108․125 /Հարյուր ութ հազար հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամի չափով, ընդամենը՝ 543․501 /Հինգ հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր մեկ / ՀՀ դրամ։
   Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 11․11․2025թ հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք  547004136 փոստ․ Անդորագիր / քաղաքացի Նվեր Վահրամի Մանուկյանը։
      Վերջինս չէր ներկայացել  վարչական վարույթի լսումներին։ 
     

     Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը․
    ՀՀ Սահամադրության 46-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։
    Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների  համար սույն բաժնում  սահամանված կարգով և չափով ՀՀ համայնքների բյուջե վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից։

    240-րդ հոդվածի համաձայն փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կամակերպությունները և ֆիզիկական անձինք,  բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
       ՀՀ Հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն ․
   
1․ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված գույքահարկի պարտավորության գումարները) իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

     ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն  հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ։

   ՀՀ Հարկային օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձային. 

1․Հարկային պարտավորություն է համարվում որևէ տեսակի հարկի և վճարի, ինչպես նաև օրենսգրքի և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը։
     «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն համայնքապետը օրենքով սահամանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձում։
  Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակատավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս։
    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահանդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Հարկային օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով՝

                                                                                                       Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1․Քաղաքացի Նվեր Վահրամի Մանուկյանից   հօգուտ Իջևան համայնքի բյուջե գանձել 543․501 /հինգ հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր մեկ / ՀՀ դրամ, որպես 21MM777 պետհամարանիշով ավտոմոբիլային փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի  գումար, որից ապառք 435․367/Չորս հարյուր երեսունհինգ հազար երեք հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ 108․125/Հարյուր ութ հազար հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ։
2․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Իջևանի համայնքապետին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ծամկետում։
4․Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner