Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի  33-րդ հոդվածի 4-րդ մասով․ Համայնքի ավագանին որոշում է. 
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի  Իջևան համայնքի 2025 թվականի  տարեկան  բյուջեն համաձայն հավելվածի՝ 
1) Եկամուտների գծով 2 720 432.2 հազար դրամ   
2) Ծախսերի գծով 2 801 324.2 հազար դրամ 
3) Դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 80 892.0 հազար դրամ 
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները  /հատված 1/ համաձայն հավելված 1: 
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման /հատված 2/ համաձայն հավելված 1: 
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման /հատված 3/ համաձայն հավելված 1: 
5․Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) /հատված 4/ համաձայն հավելված 1: 
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները /հատված 5/ համաձայն հավելված 1: 
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման /հատված 6/ համաձայն հավելված 1: 
8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը  կատարվում է  ստացված փաստացի  մուտքերի  սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները: 
9․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեում կատարել  փոփոխություններ, որոնց  հանրագումարը չի կարող  գերազանցել հաստատված ծավալի 20%-ը: 
10․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից  և տարածվում է  2025թ հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:  |