Հաշվի առնելով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 10.01.2025թ․ թիվ 03//00116-2025 գրությանը կից ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գրությունը և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի 2024թ․ «ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի գլխավոր հատակագծի լրամշակման, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի նախագծի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ենթարկելու վերաբերյալ» N1 դրական եզրակացությունն ու ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածով, ՀՀ կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ․ Համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի գլխավոր հատակագծի լրամշակման, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի նախագիծը (աղյուսակները կցվում են):
2.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Տավուշի մարզպետի հաստատմանը: |