Համայնքի ղեկավարը նշում է, որ ՀՀ կառավարության 06.07.2023թ. «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու թիվ 1098-լ որոշման կատարման մասին» որոշմամբ նախատեսված է 2023-2024 թվականներին Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում ներդնել տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգեր և հիմնել բարձր բերքատվությամբ, հավաստագրված տնկիներով այգիներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործմամբ: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գնման մրցութային գործընթացում հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ՝ հետևյալ համամասնությամբ՝
-նախարարություն՝ պայմանագրային արժեքի 95 տոկոսը,
-համայնք կամ շահառու՝ պայմանագրային արժեքի 5 տոկոսը:
Հաշվի առնելով վերոնշյալը, համայնքի ղեկավարի աոաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ֆինանսավորել հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքվող գնման պայմանագրի ամբողջական արժեքի 5 տոկոսը: |