Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 05
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՆԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐ ԵՎ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, 506.2993ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով ,,Օկոն,, բնապահպահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը /մուտքի դիմում թիվ 0065, 10.01.2025թ./  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2. կետի գ/ ենթակետը.

Համայնքի ավագանին որոշում է․

1.Տալ հավանություն, Տավուշի մարզ, Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատականին նշանակութան, 490.7811հա մակերեսով արոտավայրեր և 15.5182 հա մակերեսով այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ ութ տարի ժամկետով տրամադրել ,,Օկոն,, բնապահպահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը՝ հարավային Կովկասի էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով:

2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար չորս եվրոյին համարժեք ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner