Ծնվել է 1973 թվականի հունիսի 4-ին Իջևան քաղաքում:
1996-1998թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ որպես ինժեներասակրավորման դասակի հրամանատար, 1997թ.-ին նշանակվել է նույն վաշտի հրամանատար:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1990 թվականին ավարտել է Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցը:
1990-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետի՝ Շինարարության էկոնոմիկա և կառավարում բաժինը, ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1998-1999թթ. աշխատել է «Երկաթգիծշին-1» ՓԲԸ-ում՝ որպես աշխղեկ:
2000-2011թթ. աշխատել է ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Իջևանի տարածքային ստորաբաժանման Անշարժ գույքի հաշվառման և կադաստրային գնահատման բաժնում որպես 1-ին կարգի մասնագետ (2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան):
2011-2015թթ. եղել է ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման Հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետ (ՀՀ Քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան):
2015-2021թթ. աշխատել է Իջևանի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի տեղակալ:
2021թ. ապրիլի 8-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Իջևան համայնքի ավագանու 2021թ. նոյեմբերի 14-ի ընտրությունների արդյունքում, ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի ուժով ընտրվել է ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար:
Աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
|