Այսօր: Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



08 հուլիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.14064ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 11-021-0023-0017 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Անահիտ Ալբերտի Անտոնյանը, ծնված՝ 24․07․1957թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա ձեռք է բերել հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.14064 հա, /ծածկագիր 11-021-0023-0017/, որի վրա առկա է 1965-1993թ․թ. կառուցված 298․7քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար փաստացի 0.14064հա հողամասի և 298․7քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, և  ՀՀ կառավարության  29.12.2005թ.   թիվ  2387-Ն  որոշման պահանջներով պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի Անահիտ Ալբերտի Անտոնյանի սեփականության իրավունքը՝ Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.14064 հա մակերեսով հողամասի և ընդհանուր՝ 298․7քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-021-0023-0017/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-021-0023-0017 ծածկագրով 0.14064հա մակերեսով հողամասին և բնակելի տանը  տալ հետևյալ  հասցեավորում. Տավուշի մարզ, Իջևան  համայնք, գ. Գանձաքար 1-ին փողոց, 19 բնակելի տուն:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner