Այսօր: Հինգշաբթի, 9 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 հունվարի 2025 թ.

ՄԱՐԶ ՏԱՎՈՒՇ, ՀԱՄԱՅՆՔ ԻՋԵՎԱՆ, ԳՅՈՒՂ ԵՆՈՔԱՎԱՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾԱԾԿԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել  Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակիչ Արծրուն Անուշավանի Ավետիսյանը, իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի 1-ին փողոց 1-ին նրբանցք 1 հասցեի հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով: Սեփականատիրոջ կողմից հողամասում իրականացվել են անհատական բնակելի տան փակ ներբակային տարածքի բարեկարգման աշխատանքներ և հողամասում կառուցվել է 76.63քմ մակերեսով ծածկարան, որը համարվում է ՀՀ կառավարության 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված և շինարարության թույլտվություն չպահանջող ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) բարեկարգման աշխատանքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի և 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Ճանաչել օրինական Արծրուն Անուշավանի Ավետիսյանի կողմից՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի 1-ին փողոց 1-ին նրբանցք 1 հասցեի բնակելի տան փակ ներբակային տարածքում կառուցված 76.63քմ մակերեսով ծածկարանը, քանի որ այն համարվում է շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներ, և հաստատել սեփականատիրոջ կողմից ներկայացված հողամասի գլխավոր հատակագիծը:

2. Սույն որոշումը ենթակա է իրավունքի պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner