Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 53
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2024Թ․ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վերլուծելով Իջևան համայնքի խոշորացումից հետո անցած ժամանակահատվածում համայնաքապետարանի և ենթակա կազմակերպություններում առկա տրանսպորտային միջոցների և տեխնիկայի (այդ թվում՝ 10 մարդատար, 6 ուղևորափոխադրող, 10 բեռնատար, 2 էքսկավատոր) շահագործման հետ կապված խնդիրները, համայնքի ղեկավարը տրանսպորտային միջոցների սպասարկման, վերանորոգման, բնակավայրերից ուղևորափոխադրումների գրաֆիկների վերահսկման, օգտագործվող վառելիքի և քսայուղերի հաշվառման, ապահովագրական փաստաթղթերի ձևակերպումների իրականացման, ինչպես նաև «Քաղաքացիական պաշտպանության» խնդիրների հետ կապված համայնքի 19 բնակավայրերում առկա տրանսպորտային միջոցների, տեխնիկայի մասին ամբողջական տեղեկատվության տիրապետման, ճշտման և համակարգման նպատակով, առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ համայնքապետարանի աշխատակազմի  համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել փոփոխություն՝ կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնում ավելացնել գլխավոր մասնագետի մեկ հաստիք։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․
 

Համայնքի ավագանին որոշում է․

1․Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցածքը՝ համաձայն N 1 հավելվածի։ 
2․Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը  և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3․Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու՝ կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնում գլխավոր մասնագետի մեկ հաստիք ավելացնելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազոր պետական կառավարման մարմին համաձայն N 3 հավելվածի։
4․Ուժը կորցրած ճանաչել Իջևան համայնքի ավագանու 19 դեկտեմբերի 2023 թվականի «ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2024թ․ աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 156 որոշումը։
5․Սույն որոշման 1-ին․ 2-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության պետական կառավարման մարմնի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.48 Կբ) Հավելված N 1
(11.98 Կբ) Հավելված N 3
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner