Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հունիսի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Ա․ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ 33 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՎՈՂ 0.01895ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Իջևան համայնքի բնակիչ Աշոտ Վիկտորի Մարկոսյանը, որ Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցում ժառանգության իրավունքով ձեռք է բերել հողամաս, որի վրա առկա է  /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գր/մ 3090, 08․10․2007թ․/: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը  կազմում է 0.01895հա, որի վրա առկա է 1960թ․ կառուցված՝ 34․33քմ մակերեսով տնտեսական շինություն, ուստի դիմել է հիմքերի վերականգնման /ծածկագիր 11-001-0152-0056/խնդրանքով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.01895հա մակերեսով հողամասի և 34․33քմ մակերեսով բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Վերականգնել Աշոտ Վիկտորի Մարկոսյանի սեփականության իրավունքը, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոց գտնվող 0.01895հա մակերեսով հողամասի և 34․33քմ մակերեսով տնտեսական շինության նկատմամբ, ըստ հաստատված հատակագծի /ծածկագիր 11-001-0152-0056/:

2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք Իջևան Մյասնիկյան փողոց հասցեում  գտնվող /ծածկագիր 11-001-0152-0056/  հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի  մարզ, Իջևան համայնք, ք Իջևան Մյասնիկյան փողոց 33 տնտեսական շինություն:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner