Տավուշի մարզի Իջևան համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.09763 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 19.01.2006թ. թիվ 118-Ն որոշման և Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-028-0019-0088 ծածկագրով բնակավայրեր նպատակային, այլ հողեր գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել փոխել հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման դրույթներովՙ ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 53 հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.09763 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-028-0019-0008/ դասդել բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասիի շարքին:
2.Տավուշի մարզի Իջևան համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-028-0019-0008/, առանձնացնել 0.09763 հա մակերեսով հողամաս, համաձայն հաստատված հատակագծի:
3.Տավուշի մարզի Իջևան համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.09763 հա հողամասին /ծածկագիր 11-028-0019-0008/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան 3-րդ փողոց, թիվ12/2 հողամաս:
4.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: