Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Բախչիման Հարությունի Շահնազարյանը, վարձակալության իրավունքով, իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-006-0102-0033 ծածկագրով 0.27076 հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 07052020-11-0019/ նկատմամբ իրեն վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-006-0102-0033 ծածկագրով 0.27076 հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Բախչիման Հարությունի Շահնազարյանի վարձակալության իրավունքն օտարելուն: