|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 նոյեմբերի 2019 թվականի N 68 |
,,ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԻ, ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ,, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
Համայնքի ավագանին նշում է, որ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Իջևանի քաղաքային զբոսայգու բարեկարգման և նոր նստարանների, աղբամանների տեղադրման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1մլն 700հազար ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը 200 հազար դրամ է: Այս ծրագրով ժամանակավոր աշխատանքով կապահովվեն զբաղվածության կենտրոնում հաշվառված 15 գործազուրկներ:
Հաշվի առնելով վերոնշյալը Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն իջևանի համայնքապետի պաշտոնակատարի առաջարկությանը՝ համայնքի 2019թ. վարչական բյուջեից կատարել 200000 ՀՀ դրամ ներդրում «Իջևանի քաղաքային զբոսայգու բարեկարգում և նոր նստարանների, աղբամանների տեղադրում» ծրագրի իրականացման համար:
2.Հանձնարարել համայնքապետարանի ֆինանսական բաժնին՝ համայնքի 2019թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություն: |
Կողմ -12 ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|