Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 մարտի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 11-020-0021-001 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.09673 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.09673հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ թիվ 1906-Ն որոշուման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-020-0021-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային, այլ հողեր  գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.09673հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29122005թ թիվ 2387-Ն որոշման  և  ՀՀ կառավարության 28.09.,2005թ թիվ 1906-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.11-020-0021-0001 ծածկագրով 0.09673հա մակերեսով հողամասը, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կատուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

2.Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-020-0021-0001/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 009673 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 009673հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Բերքաբեր, 5-րդ փողոց,  թիվ40  հողամաս:

4.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner