Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Համլետ Կիրակոսյանը Տավուշի մարզի, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող /ծածկագիր 11-058-0029-0005/ 0.08903հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին հասցեավորում տրամադրելու խնդրանքով:Անհրաժեշտություն է առաջացել կատարել չափագրում, որի արդյունքում պարզվել է, որ ըստ կադաստրային քարտեզի առկա է շենք-շինություն, որը փաստացի գոյություն չունի:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.08903հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0029-0005/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար 29-րդ փողոց, 1-ին նրբանցք 1/1 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: