Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 սեպտեմբերի 2022 թ.

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 26.01.2022Թ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N06 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ /ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ/ ԵՎ 01.03.2022Թ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N15 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնի կողմից ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի կողմից 26.01.2022թ տրամադրված N06 նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/, 01.03.2022թ տրամադրված N15 շինարարության թույլտվության և հաստատված նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ կատարվել են մի շարք վրիպակներ, մասնավորապես թերի են լրացվել վերը նշված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/ <<Օբյեկտ>>, <<Գտնվելու վայրը>>, <<Կառուցապատող>>,  <<Առաջադրանքի տրամադրման հիմքը>>, <<Ճարտարապետահատակագծային պահանջներ>> տողերը, ինչպես նաև տրամադրված շինարարության թույլտվության <<Տրված է կառուցապատող>> տողերի կառուցապատողների ու վերակառուցվող օբյեկտի հասցեների վերաբերյալ պարբերությունները, որոնցոմ չեն ներառվել Իջևան քաղաքի Անկախության փողոցի N22 շենքի նկուղային ու առաջին հարկերում գտնվող N29 հասցեի առևտրի սրահի վերաբերյալ տվյալները: Համաձայն Իջևանի համայնքապետարանի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերի՝ առանց  Անկախության փողոցի N22 շենքի նկուղային ու առաջին հարկերում գտնվող N29 հասցեի առևտրի սրահի վերակառուցման շինարարական աշխատանքների, հնարավոր չէ իրականացնել շենքի երկրորդ և երրորդ հարկերի N33 և N36 բնակարանների վերակառուցում և ընդլայնում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի կողմից 26.01.2022թ տրամադրված N06 նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/ <<Օբյեկտ>>, <<Գտնվելու վայրը>>, <<Կառուցապատող>>,  <<Առաջադրանքի տրամադրման հիմքը>>, <<Ճարտարապետահատակագծային պահանջներ>> տողերում և 01.03.2022թ տրամադրված N15 շինարարության թույլտվության <<Տրված է կառուցապատող>> տողերի կառուցապատողների ու վերակառուցվող օբյեկտի հասցեների վերաբերյալ պարբերություններում կատարել փոփոխություններ և լրացնել Իջևան քաղաքի Անկախության փողոցի N22 շենքի նկուղային ու առաջին հարկերում գտնվող N29 հասցեի առևտրի սրահի վերաբերյալ տվյալները:

2.Կառուցապատողներին՝ 26.01.2022թ տրամադրված N06 նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանքը/ և 01.03.2022թ տրամադրված N15 շինարարության թոյլտվությունը տրամադրել նոր խմբագրմամբ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner