Այսօր: Կիրակի, 10 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՍԼԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.03146ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի  Սամվել Սերյոժայի Խոջումյանը՝ծնված 24.04.1958թ.,որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Ասլանյան փողոց 4-րդ նրբանցք 26 բնակելի տուն հասցեում /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 555 կազմված 05.06.2024թ./ ձեռք է բերել  բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.03146հա, որի վրա առկա է 1930թ. կառուցած 152.32քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված  փաստացի 0.03146հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված կառուցված 152.32քմ ներքին մակերեսով բնակելի տան,  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0139-0016/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.03146հա մակերեսով  հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 152.32քմ ներքին մակերեսով բնակելի տունը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի Սամվել Սերյոժայի Խոջումյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի Ասլանյան փողոց 4-րդ նրբանցք 26 հասցեում գտնվող  0.03146հա հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 152.32քմ   մակերեսով բնակելի տան նկատմամբ  /ծածկագիր 11-001-0139-0016/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի Ասլանյան փողոց 4-րդ նրբանցք 26 հասցեում գտնվող  0.03146հա հողամասին և բնակելի տանը  /ծածկագիր 11-001-0139-0016/ տալ հետևյալ վերահասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաք  Ասլանյան փողոց 4-րդ նրբանցք 4/3 բնակելի տուն:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner