ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 22.10.2025թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-034-0104-0153 ծածկագրով, 0․12171 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողերից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության կապի հողեր գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-352 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-034-0104-0153 ծածկագրով, 0․12171 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողերից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության կապի հողեր գործառնական նշանակության հողերի կազմ փոխելուն: |