Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սաշա Արմենակի Խոջումյանը՝ ծնված 12.09.1945թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Մյասնիկյան փողոց թիվ 39 հասցեում ձեռք է բերել 0.08999հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 154, 12.02.2025թ./:Ըստ 16.12.1983թ. կազմված տեխնիկական անձնագրի հողամասի չափը, կազմում է 0.06հա, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.08999հա, ուստի դիմել է 0.06հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.02999հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.06հա մակերեսով և 0.02999հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1983-1989թ.թ. կառուցված 255.68քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0151-0098/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.06հա մակերեսով և 0.02999հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 255.68քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, / և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Սաշա Արմենակի Խոջումյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Մյասնիկյան փողոց թիվ 39 հասցեում գտնվող 0.06հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.02999հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 255.68քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0151-0098/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: