10.09.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 1933 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.10.09.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 1933 որոշումը կարդալ՝
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԼՈՒՍԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 11-034-0101-0124 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.06773 ՀԱ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.6773հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-034-0101-0124 ծածկագրով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.06773 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում և կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2387-Ն և ՀՀ կառավարության 29.12.2011 թ. թիվ 1920-Ն որոշումների պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.06773հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-034-0101-0124 ծածկագրով 0.06773հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Լուսաձոր, 5-րդ փողոց 1-ին նրբանցք, 1/1 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,